▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու, մարդ լինելուց զատ, հայ մարդ ես` երբեք չմոռանաս...

Վերջին ժամանակները՝ հատկապես վերջին հինգ տարվա ընթացքում, ԱՀԱՎՈՐ շատացել են իրավիճակները (համենայն դեպս իմ տեսադաշտում), երբ մարդկանց մոտ ակտիվացել է միմյանց հանդեպ չկամեցողության ու անհանդուրժողականության դրսևորումները: Ծանոթ թե անծանոթ բացասական իրավիճակները դարձել են մեր կենցաղի բաղկացուցիչ մասը: Չեմ բերի օրինակներ, քանի որ, շատերին գուցե չզարմացնի դա, քանի որ բոլորս ենք ապրում այս իրականության մեջ: Ուղղակի որպես մարդ, որպես ՀԱՅ մարդ, մեկ ցանկություն ունեմ միայն՝ տեսնել Հայաստանս մեկ օր լուսավոր, գունագեղ ու արևոտ: Թեպետ մեկ օր, բայց այդպիսին լինի բոլորի աչքերում: Այդժամ համոզված եմ, որ մեր սրտերում սառույցը կհալվի, և միմյանց հանդեպ ջերմությունն ու կարեկցանքը կտարածվի բոլորիս վրա, բարի մարդկանց բարությունը կհասկացվի, խռովված հոգով մարդիք էլ կբարիանան, անգամ մեր իշխանավորները կբարիանան: Համերաշխություն ու սեր Ձեզ հայրենակիցնե՛րս:

Հ.Գ. Ցանկանում եմ այս տեսանյութը ներկայացնել Ձեր ուշադրությանը: Դրամատիկ պահ, կարեկցանքով ու գուցե նաև տխրության նոտայով: ՀԱՅ ՄԱՐԴ, ԴՈւ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈւՑ ԶԱՏ, ՀԱՅ ՄԱՐԴ ԵՍ, ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱՍ...

 

Վահե Ծառուկյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more