▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիոն հարձակման արդյունքում հայկական կողմն ունի նաև վիրավորներ. Ս. Օհանյան

Galatv.am-ը գրել է. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման փորձին, որի հետևանքով մեկ հայ զինծառայող է զոհվել: Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել։

Ըստ պաշտպանության նախարարի՝ սովորաբար նման ժամանակահատվածում հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը: «Այսօր Ադրբեջանում էլ է տոն, և սրա հետ է կապված այս դիվերսիան։ Ես խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ինքն էլ է ասել, որ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը։ Ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ և վիրավորներ։ Վիրավորների վիճակը բավարար է»,- ասել է նախարարը: Սեյրան Օհանյանը չթաքցրեց, որ  վերջին շրջանում որոշակի լարվածություն կա շփման գծում։

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more