Ավստրալիայում աննախադեպ շոգերի հետևանքով սկսել են չղջիկների զանգվածային մահեր գրանցվել:
Չդիմանալով բարձր ջերմաստիճանին, որը գերազանցում է ստվերում 40 աստիճանը, այդ կենդանիները սկսել են սատկել գերտաքացումից:
Նրանցից շատերը սատկել են՝ չհասնելով երկրին: Տեղացիներն ականատես են եղել սարսափելի տեսարանի, հայտնում է Mirror-ը:
Քվինսլենդ նահանգում ջերմաստիճանը բարձրացել է մինչև +43-ի: Հաշված րոպեների ընթացքում Ավստրալիայի այդ հատվածում սատկել է չղջիկների 25 գաղութ՝ մոտ 100 հազար կենդանի: Նրանցից շատերն ընկել են ոչինչ չկասկածող բնակիչների գլխին:
Բազմաթիվ չղջիկների մարմինները հավաքելու համար աղբահավաքների բրիգադներ են կանչվել:
Չղջիկների անձրև Ավստրալիայում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


