▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնայած վիրահատությանը` Նաիրա Զոհրաբյանն այսօր կմասնակցի Ազատության հրապարակի հանրահավաքին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  Asekose.am-ի հետ զրույցում, տեղեկացնելով, որ առավոտյան ` ընդհանուր անզգայնացմամբ` թեթև, բայց անհետաձգելի վիրահատական միջամտությունից հետո արդեն գտնվում է տանն ու իրեն բավարար է զգում, նշեց, որ  ժամը 15.00-ին  լինելու է  Ազատության հրապարակում և  իր կուսակցական ընկերների հետ մասնակցելու է  ՀԱԿ-ի հանրահավաքին:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ-ական պատգամավորներից հանրահավաքին կմասնակցեն նաև Տիգրան Ուրիխանյանը, Վահե Հովհաննիսյանը և ուրիշներ, սակայն նրանցից ոչ ոք չի  լինելու Ազատության հրապարակի  հարթակում, քանի որ դա Հայ Ազգային Կոնգրեսի  հրավիրած հանրահավաքն է:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more