▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ սպանվածը «Հունաստանի Կարենն» է. նոր մանրամասներ

«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ գտնվող դաշտում հայտնաբերված դիի ինքնությունը պարզվել է: Սպանված 29-ամյա Կարեն Խնուսյանը հայտնի է «Հունաստանի Կարեն» մականվամբ: Երկար տարիներ բնակվել է Հունաստանում, այնուհետև տեղափոխվել Հայաստան: 

 

 

 

 

 

 

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:

Մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

NEWS.am–ի տեղեկություններով նա հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։

Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարանը 2015թ. նրան դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝  անձի առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։ Մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին,  նրան 6 օրով արձակուրդ են տրամադրել, որից հետո նա չի վերադարձել  քրեակատարողական հիմնարկ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more