▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը Նինա Դրամային ցույց է տվել Հայաստանում գտնվող իր շքեղ առանձնատունը

Տեսանյութը՝ այս հղումով

Այս օրերին հայրենիքում գտնվող UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտնի բլոգեր Նինա Դրամային (Նինա Մարի Դանիել) ցուցադրել է Հայաստանում գտնվող իր շքեղ առանձնատունը։

​Համացանցում տարածված տեսանյութերում բլոգերը շրջում է մարզիկի առանձնատնով և չի թաքցնում իր զարմանքն ու հիացմունքը: Ըստ շրջանառվող լուրերի՝ շքեղ կառույցը գնահատվում է 25-ից մինչև 100 մլն դոլարի միջակայքում։

​Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ու Նինան իրենց հայաստանյան արձակուրդն անցկացնում են բավականին ակտիվ և ուշագրավ դրվագներով։

Օրերս նրանք անակնկալ այց էին կատարել «Մորենա» ռեստորանային համալիրում ընթացող հարսանյաց հանդեսին։ Մարզիկին ու բլոգերին միացել էր նաև ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։ Անվանի մարզիկները պարել էին նորապսակների հետ և, ավանդույթի համաձայն, գումար նվիրել նրանց։

info@asekose.am/095519696
Սպորտ more