2014 թվականի մարտի 3-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում (թվով 17) արձանագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր (թվով 36 գլուխ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում): ՀՀ ԱՆ մասնագետների կողմից տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն վերը նշված 17 տնտեսությունում (93 անձանց շրջանում հարցում, դիտարկում և այլն), իրականացվել է գրեթե 77 անձի արյան նմուշառում, ովքեր շփվել են հիվանդ կենդանիների հետ և նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Արձանագրվել է բրուցելոզով մեկ հիվանդ, որի տնտեսությունում եղել է հիվանդ կով և սպանդի է ենթարկվել: Հիվանդն առողջացումով դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո: Լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, մյուս անձանց վերջնական ախտորոշումը պարզ կլինի կրկնակի հետազոտությունների արդյունքում (քանի որ հնարավոր է բրուցելոզով վարակվածների մոտ հիվանդության զարգացման արդյունքում հակամարմինների տիտրի աճ գրանցվի): Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն՝ բրուցելոզի կանխարգելման հարցերի վերաբերյալ: Աշխատանքները շարունակվում են: Տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Բրուցելոզի համաճարակային իրավիճակ Կոտայքում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


