▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլշեւիկ»-ն ըստ Մանվել Գրիգորյանի աշխարհի ամենադրական բանն է

Արդեն քանի օր քննարկվում է, թե ինչու Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին անվանեց «վերջին բոլշեւիկ», ընդ որում՝ անվանեց որպես շատ դրական, հպարտանալու արժանի բան:
Այդ «ինչու»-ի մասին հնչում են տարբեր կարծիքներ՝ հումորային, կիսահումորային, լուրջ, կիսալուրջ....
Իմ մտածելով, Մանվել Գրիգորյանը երեւի վերջին անգամ ինչ-որ բան կարդացել է 4-5-րդ դասարանում, ինչ-որ դասագրքային տեքստ՝ աշխարհի ամենալավ երեւույթի՝ բոլշեւիկ ասվածի վերաբերյալ, ու դա խիստ տպավորվել է իր մեջ, իսկ մանկական տպավորությունները, գիտենք, շատ խորն են ու վառ, եւ ահա մարդու մեջ մինչ հիմա էլ նստած-արմատացած է այն միտքը, թե աշխարհի ամենադրական, հիացմունքի արժանի բանը բոլշեւիկն է, ու ինքն էլ հենց այդ անունով էլ պատվեց Սերժ Սարգսյանին....

Համլետ Կիրակոսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more