▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը. ՔՊ խոսնակ

Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. 

«Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։ 

Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։

Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլըդաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»։

Կարդացեք նաև՝ Ապագան քոնը կլինի, եթե ապագայի հայրենիքը կերտես այսօր  

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more