▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն ընդդիմություն լինել չի կարող

ՀԱԿ-ը պահանջում է իշխանափոխություն, իսկ ԲՀԿ-ն՝ կառավարության փոփոխություն: Լավ, ասենք թե երկուսն էլ ընդունելի են՝ եթե հասարակությունը չունի ամբողջական իշխանափոխության ներուժ, ապա առաջին փուլում «այլընտրանքի» հետ դաշնակցած կարելի է փորձել փոխել վարչապետին: Հետո՞... Եթե ԲՀԿ «առաքելությունն» ավարտվի այդ փուլում՝ ի՞նչ է անելու ՀԱԿ-ը:

Նորի՞ց դիմելու է հասարակությանը: Իսկ որ ԲՀԿ-ն կարող է նման «անակնկալ» մատուցել՝ անսովոր չի լինի. հիշենք նրա ղեկավարի խոսքը, որ ինքը ընդդիմություն լինել չի կարող: Իսկ ամբողջական իշխանափոխություն կարող է պահանջել հենց միայն ընդդիմությունը: Եվ ի՞նչ... Ոչինչ՝ ունայնություն ունայնության՝ կասեր Ժողովողը... Բայց արանքում մեղք են մեզ նման մարդիկ...

Վախթանգ Սիրադեղյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more