▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ առաջնորդը աչքի առաջ ունի վառ օրինակ, թե ինչպես են վարվում անհնազանդ օլիգարխների հետ

Լեւոն Տեր-Պետրոսյանը կգնա «փողի» մոտ ...


ՀՀ առաջին նախագահ Լեւոն Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հնարավոր է հանդիպեն: Համենայն դեպս, նման հայտարարություններ են անում «բարձրաստիճան» ԲՀԿ-ականները եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները: Հանդիպման հիմքն էլ դրվել է մարտիմեկյան հավաքին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին փորձեց «կուտ» տալ՝ նրան համեմատելով Իվանիշվիլիի հետ: Մի բան, որ ջղաձգումներ առաջացրեց հենց լեւոնական էլեկտորատի ու լեւոնամերձ շրջապատի մոտ: Բայց ի՞նչ կարող ես անել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին «մի քիչ» փող է պետք եւ, բնականաբար, Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների վատթարացում: Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունն, ինչ խոսք, զավեշտալի է, բայց ԲՀԿ-ական որոշ շրջանակներ լուրջ են վերաբերվել դրան: Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն էլ էր հայտարարել, թե պատրաստ է կորուստների, միայն չկորցնի ժողովրդի վստահությունը: Ի դեպ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատահական չէր ակնարկել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ ԲՀԿ-ի հանդեպ, քանի որ նա Ծառուկյանին գայթակղում է Իվանիշվիլիով, բայց միտումնավոր չի հիշատակում Խոդորկովսկու անունը: Ծառուկյանը, չնայած պահի տակ ոգեւորության պոռթկումներին, կարողանում է հարկ եղած դեպքում STOP տալ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ որոշեց չառաջադրվել, կամ իբրեւ հավատարմության նշան, տարեվերջին հոտընկայս խմեց Սերժ Սարգսյանի կենացը: Ախր ԲՀԿ առաջնորդը աչքի առաջ ունի վառ օրինակ, թե ինչպես կարող են իշխանությունները վարվել անհնազանդ օլիգարխների հետ՝ ի դեմս Խաչատուր Սուքիասյանի: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի հանուն ընդդիմադիրի պիտակի, որը չնայած բավականին պոպուլիստական է եւ ականջ շոյող, վտանգել կուտակածը: Ի դեպ, կուտակելու առումով էլ Ծառուկյանը տարբերվում է Իվանիշվիլիից: Վերջինս այլ կերպ է աշխատել գումարները, իսկ Ծառուկյանի փողերը եկեք չհաշվենք: Մանավանդ նրա մայրը՝ տիկին Ռոզան վաղուց այդ մասին խոսել է մի առիթով շատ հայտնի հարցազրույցում ու հիմնավորել հարկերը չվճարելու պատճառները ...


Սերժ Կանայան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more