▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության մասին անմիջապես նրանցից պետք է հարցնել. Զախարովա

Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը մահ և տառապանք բերեց բազմաթիվ անմեղ մարդկանց, և Ռուսաստանը շարունակում է այն մեծ ողբերգություն համարել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանելով ռուսաստանցի խորհրդարանականների՝ Ադրբեջան այցի և Բաքվում անցկացված հակահայկական ակցիային նրանց մասնակցության մասին  հայ լրագրողի հարցը՝ Զախարովան ասել է.

 

 

 

 

 

 

 

«Մեր երկիրը զգալի, շատ մեծ եւ վճռական ջանքեր է գործադրում կողմերին այս հակամարտության խաղաղ լուծման որոնմանը հասնելու հարցում եւ մենք հետագայում էլ դրան առաջնային ուշադրություն կդարձնենք տվյալ տարածաշրջանում մեր քաղաքականության համատեքստում: Դուք ասացիք, որ այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ, ինձ թվում է, որ ինքնակազմակերպման տեսանկյունից ճիշտ կլինի հարցն ուղղել հենց նրանց, հարցն ուղղել նրանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ միջոցառմանը: ԱԳՆ-ն տվյալ միջոցառման համահիմնադիրը եւ համակազմակերպիչը չի եղել»:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարակուսանք է հայտնել առ այն, որ Ռուսաստանցի որոշ գործընկերներ, որոնցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են, երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more