Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ լավ կլիներ, եթե Առողջապահության նախարարությունը զգուշացներ, որ ՀՀ առողջապահության համակարգը վնասակար է առողջության համար:
Իմ լավ ծանոթներից մեկը հրավեր էր ստացել Հայաստանյան առաջադեմ կլինիկաներից մեկից և արտասահմանից մեկնել էր Հայաստան աշխատելու ավելի ցածր վարձատրությամբ, քան ստանում էր արտերկրում:
Որոշ ժամանակ անց այդ կլինիկայի բաժնետերերից մեկը` բժիշկ, առաջարկել էր, որ ախտորոշումները այնպես գրի, որ վիրաբուժներն էլ փող աշխատեն: Այդ առաջարկը մերժվել է իմ ծանոթի կողմից, որպես հանցակազմ պարունակող երևույթ և որպես պրոֆեզինալ էլ ինքը իրեն չէր կարող թույլ տալ դա:
Արդեն հասկանալի է, որ այդ մարդը պետք է ազատվեր աշխատանքից, իսկ հայկական իրականությունն էլ պարտադրել է, որ այդ մարդուն սպառնան, որ եթե ինքը դրա մասին խոսի կամ Հայաստանում այլ տեղ փորձի աշխատել, իր համար շատ վատ կլինի: Իհարկե այդ մարդը այդքանից հետո չէր էլ պատրաստվում ՀՀ-ում մնալ:
Հասկանալի պատճառներով անուններ չեմ գրում: Այստեղ կարևորը երևույթն է:
Բաժնետերերից մեկը առաջարկել էր, որ ախտորոշումներն այնպես գրի, որ վիրաբուժներն էլ փող աշխատեն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


