▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս օրը Հայոց բանակի պատմության մեջ

107 տարի առաջ` այս օրը, մարտում հերոսաբար զոհվեց Հայոց ազգային ազատագրական պայքարի ակնառու դեմքերից մեկը`Գևորգ Չաուշը: Նա հայոց իրական պայքարի խորհրդանիշներից մեկն էր: Թվում է` նրա կերպարը փոքր-ինչ միֆականացված է, սակայն պատճառը նրա ռազմական գործունեության մասին իրական փաստերի քիչ ուսումնասիրված լինելն է: Դա է պատճառը, որ նրա կյանքն ու գործունեությունը, ինչպես նաեւև ազգային ազատագրական պայքարի ողջ գործը դեռ մասնագիտական համակողմանի ուսումնասիրության ու լուսաբանման կարիք ունեն:

96 տարի առաջ այս օրը Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ուղղություններում հայկական զորքերը դիմեցին միասնական հակագրոհի: Սարդարապատում գեներալ Մ.Սիլիկյանի որոշմամբ կիրառվեց մարտավարական փայլուն լուծում. փոխգնդապետ Հասան Փաշայանի հրամանատարությամբ ստեղծվեց շրջանցող զորաջոկատ, որը Արագած ու Կոշի գյուղերի կողմից խոր թևանցումով դուրս եկավ հակառակորդի թիկունք: Թալինի կողմից Պանդուխտի ջոկատի հետ միասին նրանք կործանարար հարված հասցրին թուրքական 36-րդ բացառիկ դիվիզիայի հիմնական ուժերին: Ճակատից գրոհող զորքերը դժվար էին առաջանում, հետևաբար այս մարտավարական հնարքը պարզապես շատ արդյունավետ աշխատեց:

Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերը մեծ դժվարությամբ հետ շպրտեցին հակառակորդին: Ապարանում լիակատար հաղթանակ էր, իսկ Ղարաքիլիսայում հակառակորդը, ուղղակի ճեղքելով դուրս պրծավ ու փախավ: Պատճառն այն էր, որ երկու ուղղությունների պարտությունը կարող էր բերել թուրքական բանակի ամբողջ առաքելության տապալմանը, հետևաբար 9-րդ դիվիզիայի ուժերի փախուստը Ղարաքիլիսայից մի նպատակ ուներ` հիմնական ուժերը պահպանել Գանձակ հասնելու համար, որպեսզի վերախմբավորում ու համալրում լինի.....

Արծրուն Հովհաննիսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more