Վեհ գաղափարների ներքո սեփական շահավետությունը պաշտպանելն ու բազմապատկելը` փորձված միջոց է:Արկածախնդրությունն անշուշտ որևէ սահմաններ չի ճանաչում:Ինչպես կանոն,մութ նպատակներն ու ծրագրերը իրականացվում են հենց բարոյական արժեքների քարոզչության ներքո:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է,որ մեր ողջ իրականությունն այսօր վերը նշվածի արտացոլումն է տարբերությամբ,որ ոչ միայն քողարկված չէ,ընդհակառակը,այդ շնորհը շատերի համար դրական կերպարի օրինակ է համարվում:Երիտասարդությունն իր գեր նպատակների իրականացման հիմնաքար է համարում` այնպիսիների փորձն ու ապրելակերպը,ովքեր չեն էլ թաքցնում իրենց արատավոր լինելու իրողությունն ու մտավոր ունակությունների տկարությունը,բայց փոխարենը փայլում են շքեղ ու բարեկեցիկ ապրելակերպով:Ասել կուզեմ,որ մեզանում` «հեղինակություն» կոչվող գաղափարն ամբողջովին հեղինակազրկված է:
Հանցավորն այն է,որ այս մասին գիտեն բոլորը,սակայն շարունակում են աչք փակել`նեղ շրջանակներում պատճառաբանելով,իբրև վիճակն անհուսալի է և մնում է միայն համակերպվել դրա հետ:
Այն,որ հասարակության կիրթ հատվածն համեմատաբար ցածր տոկոսային ցուցանիշեր է ունենում,նորություն չէ: Ինչպես և այն,որ կիրթ հատված ասելով,սովորաբար նկատի են ունենում` ինտելեգենցիան և մտավորականությունը:Նրանց դերի ու նշանակության մասին չխոսեմ,նոր բան չեմ ասի...Բայց ահա հատկանշական է այն,որ մեզանում խեղաթյուրվել է և այդ հասկացողությունը:«Արհեստական արտադրության պտուղներն » այսօր ոչ միայն չեն կարողանում ստանձնել սկուտեղի վրա իրենց նվիրաբերված դերն ու նշանակությունը,այլև կարողունակ չեն գոնե քողարկել սեփական տկարությունն ու անգրագիտությունը:Եվ պատկերացրեք,որ հասարակության ցածր արժեքային կարողություններ ունեցող հատվածն անգամ նրանց չի ընկալում որպես` հեղինակությունների:
Այստեղից էլ խնդրեմ` մերօրյա քաղցկեղային իրականությունը:
Որպես անուղղելի լավատես շարունակում եմ հավատալ,որ «հիվանդի» -ի վիճակն անհուսալի չէ:Եվ դա է պատաճռը,որ չնայած` անպատասխան,արհամարված,բայց դեռևս «շատ-շատերը»շարունակում են բարձրաձայնել:
Կյանքն անցնում է: Գնալով մարում են և պիտանի լինելու կարողությունները:Գոյության կռիվն այսօր շարունակ հուսահատ պարտությունների է տանում:Տարիներում կուտակված ստեղծագործությունները կյանքի կոչելու ծրագրերի համար` սիրտ ու հավես,միջոցներ չեն մնում:
Իսկ «զոհասեղանին» այնքան կենսական ու ճակատագրական նշանակություն ունեցող հարց է. ապագան,որում պետք է ապրեն` մեր սերունդները:
Կարծում եմ,սա հասկանում են բոլորը:Եվ եկեք կանգ առնենք,որովհետև,արդեն չափից դուրս ծիծաղելի ենք մեր կերպարներում:
Այս` «ներկայացումն» արդեն անհամացել է:
Այս «ներկայացումը» արդեն անհամացել է...
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


