▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո, նման խոսակցություն եղել է և դա եղել է միայն իրավաբանական թեմայով. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս ասուլիսով: Լրատվամիջոցների հետ հանդիպման հիմնական պատճառը համացանցում հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունն է

Վանեցյանը ասաց. «Նման խոսակցություն եղել է և դա եղել է միայն իրավաբանական թեմայով:  Ստացել եմ  մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, նա որպես իրավաբան տվել է իր բացատրություններն այդ հարցի շուրջը: Ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ այն պայքարը, որը սկսել ենք, շարունակելու ենք, և մեզ որևէ բան չի խանգարելու թալանածները գումարները վերադարձնելու են, մարդասպանները դատարանի առջև պատասխան են տալո և  այդ պրոցեսը շարունակելու ենք»:

Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ   Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ

ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է

Ոմանք ուզում են ծլկել, թույլ չեմ տալու... Փաշինյանը՝ սկանդալային ձայնագրության մասին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more