▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան հարուստ եմ, որ պետությունն աչք է դրել իմ գրպանի վրա

Հետաքրքիր է... ոնց կբացատրի պետությունն այն փաստը, որ ԱՐԴԵՆ պահումներ է անում այն օրենքի ուժով, որը կասեցված է և ՀՆԱՐԱՎՈՐ Է ուժի մեջ կմտնի մարտի 28-ից ոչ շուտ:

Դա նման է նրան, որ ... այսինքն, չէ, սա ոչ մի բանի էլ նման չէ: Սա ուղղակի գողություն է օրը ցերեկով:

Փաստորեն, ես այնքան հարուստ եմ, որ պետությունն աչք է դրել իմ գրպանի վրա և անշնորհքաբար գողանում է իմ` աղքատ ուսուցչիս փողերը:

Հերիք չէր ՊԱՐՏԱԴԻՐ տերմինը, հիմա էլ ինքն իրեն որոշել է, որ եթե մեկ է, էսօր, վաղը, իրենց էշն առաջ բրդելով օրենքն ընդունվելու է, ինչի չէ հիմիկվանից կարող է արդեն պահումներ անել:
Էստեղ էլ արդարություն, օրենք, բան, չկա: Կա պարզ ճշմարտություն. պետությունն էնքան լկտի է, որ ուղղակի թքած ունի իմ, քո, բոլորի վրա:

Չէ, նոր չեմ բացահայտել, ուղղակի լկտիությունն էլ չափ ու սահման պիտի ունենա:
Բախտս բերել է, որ մյուս աշխատանքիս վայրում գրանցված աշխատող չեմ....

Անգել Դայան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more