▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն օրը, երբ պարզվի, որ ԱԱԾ-ի կամ ոստիկանության կողմից ճնշումներ են եղել, ես հրաժարական կտամ. Արայիկ Հարությունյան

«Այն օրը, երբ որ կպարզվի, որ ԱԱԾ-ի կամ ոստիկանության կողմից ճնշումներ են եղել ԵՊՀ-ի հոգաբարձուների նկատմամբ, այդ օրը ես հրաժարական կտամ»,- այս մասին այսօր փետրվարի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ում կատարվող իրադարձություններին:

 

 

Լրագրողի այն դիտարկմանը, որ հենց ինքն էր  Արամ Սիմոնյանին հորդորել հրաժարական տալ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. 

«Ես ոլորտի պատասխանատուն եմ և իմ մտահոգությունների մասին կարող եմ և խոսել: Որոշում կայացնողը ձեւավորված խորհուրդներն են: Այդ «ասում են»-ները կարելի է ստուգել: Այսքան օրերի ընթացքում հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի հետ խոսե՞լ եք»:

Նախարարն անդրադարձավ նաև այն հարցին, որ ասում են, թե Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում նրա՝ ՀՀԿ-ական լինելու պատճառով.

 

 

«Նման բան բացառվում է, մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել է բացառապես գործընկերային հարաբերություններ, ինքն է հենց փորձում այս ամենը քաղաքականացնել՝ պրոցեսի մեջ ներքաշելով նաև իր գործընկերներին: Ես Արամ Սիմոնյանի և մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ հավասար վերաբերմունք ունեմ: Որեւէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: Մեր նախարարությունում ամենաբարձր պաշտոններում կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցն են»:

Կարդացեք նաև՝ Արամ Սիմոնյանն ինձ ասել է՝ եթե իմ դեմ քրգործ հարուցվի, համալսարանն ինձ պետք է, որ պաշտպանվեմ. Արայիկ Հարությունյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more