▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 20 օր 23 ամյա երիտասարդը հացադուլի մեջ է` խնդրելով իրեն պահել բժշկական հսկողության տակ

Հարգելի բարեկամներ,


Երբեմն մարդկային ճակատագրի նկատմամբ ցուցաբերված սառը պաշտոնականությունը պարզապես թևաթափ է անում, ու զայրանալու փոխարեն զարմանում ես, որ հումանիզմի բացակայությունը որքան դժվարություններ է ծնում առօրյա կյանքում:
Պաշտպանյալս տառապում է հոգեկան հիվանդությամբ, արդեն մեկ տարի է գտնվում է կալանքի տակ: 
Երեք անգամ դիմել եմ համապատասխան մարմիններին՝ խնդրելով քրեակատարողական հիմնարկից տեղափոխել նրան դատապարտյալների հիվանդանոց:

Մերժել են:
Արդեն 20 օր է, ինչ 23 ամյա երիտասարդը գտնվում է հացադուլի մեջ՝ խնդրելով ընդամենը իրեն պահել ստացիոնար բժշկական հսկողության տակ:

Ձայն բարբառո հանապատի:
Ստորև ներկայացվող գրությամբ ՀՀ  արդարադատության նախարարից և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում եմ ձեռնարկել հրատապ միջոցներ՝ կասեցնելու երիտասարդի առողջական վիճակի օրեցօր վատթարացումը....

 

 

Նորայր Նորիկյան

Փաստաբան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more