▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի օդանավակայանը պետք է աշխատի այն նպատակով, ինչի համար կառուցվել է

Օրերս համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես երկտեղանոց փոքր ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում Արցախի օդանավակայանից, որոնց ուղևորները զբոսաշրջիկներ են, ու թռիչքները կատարվում են Արցախի գեղատեսիլ վայրերի վրայով` որպես զբոսաշրջային թռիչքներ, մեծ իրարանցում են առաջացրել Ադրբեջանում: Ու այս միկրոթռիչքները առաջիկայում արդեն ավելի լուրջ ու մեծամասշտաբ թռիչքների նախադեպն են, ու վերջիվերջո պետք է Արցախի օդանավակայանը աշխատի այն նպատակով, ինչի համար այն կառուցվել է ի սկզբանե:

Եթե որոշում կայացվեց ու կառուցվեց օդանավակայան Արցախում, որը պետք է բավարարի Արցախի ազգաբնակչության ուղևորափոխադրական պահանջները, ապա պետք է որքան հնարավոր է շուտ ստեղծել անհրաժեշտ պայմանները` մասնավորապես լուծել անվտանգության խնդիրները: Չնայած մյուս կողմից Ադրբեջանը դժվար թե համարձակվի այդքան անցնել թույլատրելի սահմանները ու արկածախնդրություն դրսևորել` սպառնալ Արցախի օդանավակայանից կատարվող մարդատար օդափոխադրումների անվտանգությանը: Ադրբեջանական կողմից արցախյան օդանավերի ռմբակոծումն ու ոչնչացումը պարզապես կպայթեցնի այն էլ շատ նուրբ իրավիճակը ու իրապես կարող է նոր ակտիվ ռազմական գործողությունների պատճառ դառնալ, որից արդեն խուսափել չի լինի ... 

Հայկ Սահակյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more