▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը՝աջ ղեկով մեքենաների ներկրման նախագծի մասին

 

ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքների մեկնարկին այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին  հիշեցրել է, որ ԱԺ-ի առաջ բողոքի ցույց են անում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները: Արման Բաբաջանյանն ակնկալում է ԱԺ-ում հարցի հրատապ քննարկում:

 

 

 

 

 

 

 

 

 

Արարատ Միրզոյանը պատգամավորի բարձրաձայնած խնդրին արձագանքել է, որ պետք է հետեւել օրենքով սահմանված ընթացակարգերին:

 

 

 

 

 

 

«Օրենքի նախագիծը շրջանառության հերթական փուլում է, որի ավարտից հետո կսկսվի հաջորդ փուլը եւ կհայտնվի մեր քննարկման ներքո: Իհարկե, մենք այս հարցը կարեւորում ենք, ինչպես  մյուս նախագծերը»: 

Հիշեցնենք՝ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, համաձայն որի՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով ավտոմեքենաները կարելի է ՀՀ բերել մինչև այս տարվա մայիսի 1-ը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more