amerikayidzayn.com-ը գրել է, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվում է հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդես՝ «Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան» խորագրով:
«Որպես «Ստամբուլի աչքը» հայտնի Արա Գյուլերը մեծ ճանաչում է ստացել 1950-ականների և 1960-ականների Թուրքիայի փողոցներում բխող կյանքի լուսանկարների համար: Չնայած Ստամբուլի իր պատկերները, ինչպես նաև Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի և ճանաչված այլ մարդկանց դիմանկարները մեծ ճանաչում են վայելում, ֆոտոլրագրողի կարծիքով, իր իրական ներդրումը մարդկության պատմության մեջ կազմում են Անատոլիայում հնագիտական և պատմական վայրերի լուսանկարները», - ասված է «Սմիթսոնիան» թանգարանների համակարգին պատկանող Ֆրիերի և Սաքլերի անվան ասիական արվեստի թանգարանի ցուցահանդեսը ներկայացնող էջում:
Ցուցահանդեսում ներկայացված են կարևոր նշանակություն ունեցող սելջուկյան և հայկական շինությունների լուսանկարները, որոնք այժմ 85-ամյա Արա Գյուլերը նկարել էր 1960-ականներին, իսկ տպել՝ 1965 թվականին: Ըստ Ֆրիերի և Սաքլերի անվան ասիական արվեստի թանգարանի, ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների ընտրությունը կատարվել էր թանգարանի արխիվներում պահվող Գյուլերի աշխատանքներից՝ Ջոնս Հոփքինս համալսարանի ուսանողների հետ համատեղ:
«Ցուցահանդեսը, այսպիսով, ամերիկյան լսարանին ներկայացնում է Անատոլիայի կարևոր նշանակություն ունեցող շինությունների պատկերները՝ շեշտելով ինչպես տարածաշրջանի մշակութային հարուստ պատմությունը, այնպես էլ Գյուլերի աշխատանքների կարևորագույն մասը կազմող լուսանկարները», - ասված է թանգարանի կայքում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդես Վաշինգտոնում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


