▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապարանում խոչընդոտել են «Քաղաքացու որոշում» ՍԴԿ թեկնածուների քարոզչությանը

 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ապարանում խոչընդոտել են իրենց կուսակցության թեկնածուների քարոզարշավը:

 

 

«Քիչ առաջ Ապարանի Գնթունիք սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»,-ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Ներկայացվել է նաև տեսանյութ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more