Միկոյանի արձանի շուրջ ծավալված արդեն զզվանք առաջացնող քննարկումները դարձան վերջին ամսվա հանրային կյանքի առանցքը:
Այս անհեթեթ քննարկումներն առավել անհեթեթ են դառնում, երբ տեղեկանում ենք, որ Միկոյանի արձանը վաղուց գոյություն ունի և (եթե չեմ սխալվում) այժմ այն տեղադրված է Էջմիածնի հանրային զբոսայգում:
Իսկ ո ՞վ է մտածելու մեր ժամանակի հերոսի արձանը տեղադրելու մասին …
Պաշտոնական տվյալներով առնվազն 15 տարբերակ ունենք (ՀՀ ազգային հերոսի կոչմանն արժանացել են 15 անձ), որոնց արձանները թաքցրել ենք անտեսանելի վայրերում:
Երազում եմ, որ մի օր զավակիս, հետո թոռանս «Ու՞մ արձանն է …» հարցին հպարտորեն պատասխանեմ, որ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը կամ Վիտյա Այվազյանը այսօրվա մեր խաղաղությունը վաստակել են իրենց արյունով, երիտասարդ կյանքով պարգևել են մեզ ազատ, անկախ հայրենիք …
Կամ ինչպիսի հարմար առիթ է, որ ազգովի շնորհակալություն հայտնենք Քըրք Քըրքորյանին: Նրա կենդանության օրոք (Աստված երկար կյանք տա մեծ բարերարին) մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնենք՝ մայրաքաղաքի ամենապատվաբեր տեղում կանգնեցնելով մեծ հայի արձանը …
Միկոյանի արձանի աղմուկին հակակշիռ առաջարկում եմ ստեղծել Քըրք Քըրքորյանի արձանը կանգնեցնելու քաղաքացիական նախաձեռնող խումբ, որը համազգային դրամահավաքի միջոցով կկազմակերպի համազգային, շնորհակալության այս ակցիան:
Իսկ որպես սկիզբ, առաջին ներդրումը խոստանում եմ ես՝ Ամիրյան ընտանիքի անունից 1 միլիոն դրամ նվիրաբերել մեծ հայի արձանի հավերժացման գործին:
Ամիրյանը 1 միլիոն կտա, եթե Միկոյանի փոխարեն Քըրքորյանի արձանը դրվի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


