ԱԺ–ում կրքերը սրվեցին, երբ ՔՊ–ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ամենայն հայոց կաթողիկոսին դիմեց ավազանի անունով։
Ընդդիմադիր պատգամավորները սկսեցին աղմկել։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող Ջուլհակյանը պատասխանում էր «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արեգա Հովսեփյանի` ինչպե՞ս եք Սահմանադրությունը խախտելով լուծելու ձեր ծրագրային դրույթը` կաթողիկոսին հեռացնելը։
Ջուլհակյանն աղմուկից հետո չպատասխանեց հարցին։ Իսկ Հովսեփյանը հիշեցրեց, որ Գարեգին Բ կաթողիկոսին այլ անունով կոչելը նաև անարգանք է ՀՀ անձնագրի նկատմամբ, որովհետև կաթողիկոսը նաև անձնագրով Գարեգին Բ Ներսիսյան է։


