ՀՀԿ-ն առաջադրեց Գալուստ Սահակյանի թեկնածությունն՝ ԱԺ խոսնակի պաշտոնում: Իսկ ո՞վ էր այլ բան սպասում այս իշխանություններից: Ազատիչն ասել է դեռ այս տարվա փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում, որ, կոպիտ ասած՝ ինչ անում ենք, լավ են անում, ու այդպես էլ շարունակելու ենք: Մարդն իր խոսքի տերն է, մնում է ժողովուրդն էլ իր խոսքի տերը լինի, համախմբվի ու այս կարգի «լավ անողին», իր թիմակիցների հետ միասին, ուղարկի ուր որ հարկն ա: Թող հանրօգուտ աշխատանք կատարեն ուղղիչ աշխատանքային գաղութում ու մի քիչ խելքի գան, թեպետ համոզված են, որ սրանք անուղղելի են:
Բայց մյուս կողմից էլ պետք է փաստենք, որ ՀՀԿ–ից ում էլ առաջադրեին, «Գալուստ Սահակյան» էր լինելու։ ՀՀԿ խմբակցությունում բոլորն էլ «Գալուստ» են, քանզի երկրի ղեկավարի պաշտոնում Սերժ Սարգսյանն է։
ԱԺ նախագահի պաշտոնն այլևս երկրորդական է դարձել, և շարունակել այս թեման խորացնել, թե ով ավելի արժանի կլինի այդ ներկայացման երկրորդական դերում, կարծում եմ, իմաստ չունի: Բայց կա մի հարց, որն անպայման պետք է կյանքի կոչել: Բանն այն է, որ ՀՀԿ-ն հիմա մենակ է մնացել խորհրդարանում, և ունի ընդամենը 70 պատգամավոր, եթե գումարենք նաև «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ կլինի 71: Իսկ Աժ նախագահն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ և հարկավոր է, որպեսզի թեկնածուն հավաքի 66 ձայն:
Այ հիմա ոչիշխանական ուժերն ու ՕԵԿ-ը (որը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ այլևս ընդհանուր ճանապարհ չունի և որ ժամանակին իրենց ձայներով են ՀՀԿ–ականները վեր–վեր թռել ծանր պահերին) պետք է վճռական փուլից առաջ մի հատ մարզանք անեն ու փորձեն տապալել Գալուստ Գրիգորիչի ընտրությունը: Չէ՞ որ առաջիկայում լուրջ պայքար է սպասվում, և բավական կրքեր են բորբոքվելու նաև կառավարության ծրագրի ընդունման ժամանակ: Ինչու չէ, նաև մի շարք օրենքների ընդունման հարցում, որոնք մեղմ ասած՝ այնքան էլ չեն բխելու ժողովրդի շահերից:
Ուստի ավելի հարմար առիթ, քան ԱԺ նախագահի ընտրության հանդեպ միասնական վերաբերմունք արտահայտելն է՝ հազիվ թե գտնվի: Մանավանդ, որ կիմանանք էլ, թե ՀՀԿ խմբակցության կազմում ովքեր են սեփական «Ես»–ն ունեցողներ, իսկ ովքեր՝ պարզապես կոճակներ:
Այ սա կլինի սթափության ահազանգ այս հղփացած իշխանութան ու, առաջին հերթին, Ազատիչի համար, որ իրենց թվում է, թե իրենց դեմ խաղ չկա: Չապացուցեն՞ք, որ խաղ կա, այն էլ ինչ խաղ, և այդ խաղի սկիզբն ազդարարվելու է ընդամենը մի քանի օրից:
Բացի այդ՝ հաշվիչ հանձնաժողովը, որը ՀՀԿ–ն ձևավորել է, ապօրինի է։ Մինչև քվեարկությունը պետք է քննության առարկա դարձնել այդ հարցը։
ԱԺ նախագահի ընտրությունը՝ նախավարժանք վճռական մարտից առաջ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


