▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն առաջարկում է ԴԱՀԿ բռնագանձումները չտարածել զինծառայողների պատվո վճարների վրա

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԴԱՀԿ բռնագանձումները զինծառայողների պատվո վճարների վրա չտարածելու օրենքի նախագիծը:

Այսօր ԱԺ նիստում օրենքի նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

 

 

 

 

 

 

 

 

«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին եւ սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով բռնագանձումներ չեն կարող կիրառվել»- նշեց նա:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ զինծառայողներին տրվող գումարներն առանց այդ էլ ցածր են, և պետք է օրենքի նախագիծն ընդունել:
Օրենքի նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է 2018 թ. հունիսի 13-ին:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more