▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի իշխանական շրջանակներում նորից ակտիվացել է մեղադրելու և նվնվալու սեզոնը

Ադրբեջանի իշխանական շրջանակներում նորից ակտիվացել է մեղադրելու և նվնվալու սեզոնը: Այս անգամ թիրախը կրկին միջազգային հանրությունն է, որը կրկին մեղադրվում է և Ադրբեջանի կարծիքը հաշվի չառնելու մեջ... Մասնավորապես, Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան բողոքել է, որ Եվրախորհրդարանի շատ անդամներ և գործիչներ այցելում են Ղարաբաղ և դրանից առաջ չեն հարցնում Ադրբեջանի թույլտվությունը... պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ խորհուրդ է տվել վերաֆորմատավորել Մինսկի խումբը...
Հարց է առաջանում, իսկ ինչի պետք է հարցնեն Ադրբեջանի թույլտվությունը, այն դեպքում, երբ կան մարդիկ, որոնք իրավունք ունեն չկիսելու Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, հետևաբար ազատորեն կարող են այցելել Արցախ, բացի այդ էլ արդեն մի տեսակ ձևական և անիմաստ է դարձել ադրբեջանցիների կազմած... Իսկ որն է Մինսկի խմբի վերաֆորմատավորելու իմաստը, եթե ադրբեջանական կողմը ինքն է ապակառուցողական՝ չհեռացնելով սահմանից դիպուկահարներին և չփորձելով որևէ կերպ հաշվի նստել հայկական կողմի առաջարկությունների հետ, ինչպես նաև հերոսացնելով հայ սպային նենգաբար կացնահարած Սաֆարովին...

Մուշեղ Խուդավերդյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more