Ադրբեջանական կողմը հետաքրքրված է վրացական արտադրության ռազմական տեխնիկայով, այս մասին Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիս ժամանակ հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զակիր Հասանովը:
Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը նախարարի գլխավորությամբ երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, որտեղ նրանց ցուցադրել են ռազմական տեխնիկա արտադրող «Դելտա» ընկերությանարտադրանքը, որոնց նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ադրբեջանական կողմը:
Ադրբեջանի ՊՆ պատվիրակության պաշտոնական այցելությունը կավարտվի վաղը, սակայն մինչ պաշտպանության նախարարների մակարդակով ջերմ առևտրային «ջանջիգյարություն» են անում այսօր միջադեպ է գրանցվել Վրաստանի Գարդաբանի շրջանում, որտեղ մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել վրացի և ադրբեջանցի երիտասարդների միջև:
Ինչպես նշել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Ռամին Բայրամովը, իրենց 4 ակտիվիստների վրա հարձակում են գործել Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցները:
Ըստ վրացական մամուլի, այս կռիվը քաղաքական ենթատեքստ էր կրում, որը կապված է հունիսի 15-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:
Ադրբեջանը հետաքրքրված է վրացական արտադրության ռազմական տեխնիկայով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


