▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1,6 տարեկան երեխայի ծնողները նրա թաղման համար գումար չունեն.aysor.am

Aysor.am-ը գրել է, որ այսօր լուսադեմին մահացել է 1,6 տարեկան Ալիկ Սարդարյանը: Ալիկի մայրը՝ Վարսիկ Սարդարյանը կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց գումար է անհրաժեշտ՝ երեխայի թաղման համար:

«Երեխաս հաճախակի սրտխառնոց էր ունենում, փսխում էր: Նրա մոտ սուր գաստրիտ կար և նա այդ պատճառով 3-րդ մանկական հիվանդանոց է պառկել, բուժումներ էր ստանում, դրանից հետո դուրս գրվեց, մեկ ամիս անց նորից սկսեց փսխել: Երեկ երեկոյան անընդհատ լաց էր լինում, ճչում, կծկումներ ուներ, ու լուսաբացին մահացավ»,-ասել է նա:

Ընտանիքը բնակվում է Երևանի Վերին Զեյթուն վարչական շրջանի 1-ին փողոց 26 տանը: Ալիկը ընտանիքի միակ երեխան էր:

Ընտանիքի աջակցել ցանկացողների համար բացվել է նաև հաշվեհամար.

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» բանկ. 2470030496130000 

Նրանց կոնտակտային հեռախոսահամարն է՝ 098 13 29 94։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more