▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց»-ում ձերբակալվածը շիա-ակտիվի՞ստ է

Լարվել են Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները: Օրերս Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ խզում է կապերը Իրանի հետ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեիրը Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը 48 ժամ հատկացրեց երկիրը լքելու համար։ Սաուդյան Արաբիան հետ է կանչել Իրանում հավատարմագրված իր դիվանագիտական բոլոր ներկայացուցիչներին: Այս ամենից հետո նախ Բահրեյնը, ապա նաև Սուդանը հայտարարեցին, որ անհապաղ խզում են դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

«Հիմնական խնդիրը տարածաշրջանային է, ընդգծվում է շիա-սունի հակասությունը: Եվ Իրանի հետ այլ երկրների կողմից հարաբերությունների խզումը պարտադրված էր Սաուդյան Արաբիայի կողմից»,-լրագրողների հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև հունվարի 1-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից օդանավակայանից հայտնաբերված և ՔՀԳՎ բերման ենթարկված Բահրեյնի Թագավորության քաղաքացի, 1990 թ. ծնված Ֆադհել Ռ.-ին, ով 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ ու 58 հոդվածիմեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն/:

- «Հաստատվեց, որ նա շիա-ակտիվիստ է, որովհետև տեսանք, որ արաբական մարդու իրավունքների մի քանի կազմակերպություններ դիմեցին ՀՀ իշխանություններին՝ չհանձնել նրան, քանի որ մեղադրանքները կեղծ են: Այստեղ Հայաստանը լուրջ խնդիր ունի հասկանալու, թե ինչպես պահել իրեն, որպեսզի հանցակից չդառնա: Եթե մեղադրյալին իր պետությունում կտտանքեր ու մահապատիժ է սպասվելու, սովորոբար արտահանձնում չի կատարվում՝ ելնելով մարդու իրավունքների խնդրից»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին