▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ 2026» ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից:

Այսօր.am-ն է գրում ու նշում, որ հարցի հետ կապված  փորձել է մեկնաբանություն ստանալ Հայաստանի վարչապետի գրասենյակից և Փաշինյանի մամուլի խոսնակից, սակայն, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել:

Ավելի վաղ «Իննոպրոմ 2026» ֆորումի պաշտոնական էջում տեղեկություն էր հրապարակված, ըստ որի՝  Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարվել են որպես Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին