▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԶԼՄ-ները կենթարկվեն պատասխանատվության՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելիս». ՔՊ պատգամավոր

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Զանվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: «Նախագծի՝ շրջանառության մեջ դրվելուց հետո, բազմաթիվ առաջարկներ են ստացվել ու այժմ ներկայացնում եմ փոփոխված, լրամշակված տարբերակը: Նախագծով առաջարվում է օրենքում սահմանել նոր հասկացություն, այն է՝ չնույնականացված աղբյուրներ հասկացությունը: Չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվում պատասխանատվությունից»,- ներկայացրեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ մանրամասնելով՝ ի՞նչ նկատի ունեն «չնույնականացված աղբյուր» ասելով.

http://asekose.am/filemanager/uploads/artur_hovhannisyan.jpg

«Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են: Տնօրինողի նույնականացման տվյալներն են՝ աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից, իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական, իրավական ձևը, գրանցման համարը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին