▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգացե՞լ եք Նիկոլ Փաշինյանը ում հետ է գնում դեպի Եվրոպա. Գրիշա Սանդալյան

Գրիշա Սանդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զգացե՞լ եք Նիկոլ Փաշինյանը ում հետ է գնում դեպի Եվրոպա։

Ասենք ամենահայտնի անուններից մեկը տամ՝ Ախուրյանցի Անո...

Ու հիմա պատկերացրեք․ այս մեծաքանակ «Անոները» մեծ ոգևորությամբ պատրաստ են շարժվել դեպի Եվրոպա, բայց եթե ճանապարհին մի փոքրիկ վիկտորինա կազմակերպես, արդյունքները կարող են բավական զվարճալի լինել։

— Ո՞րն է Բելգիայի մայրաքաղաքը։— Փարիզ։— Իսկ Բելգիան որտե՞ղ է։— Մակրոնի կողքը...

Տպավորություն է, որ Եվրոպան նրանց համար ոչ թե աշխարհագրական կամ քաղաքական հասկացություն է, այլ պարզապես գեղեցիկ բառ, որը պետք է հնարավորինս հաճախ կրկնել։

Զավեշտալին այն է, որ այս նույն մարդկանց զգալի մասը տարիներով Արխանգելսկ, Սուրգուտ կամ Տյումեն է գնացել խոպան՝ ընտանիքի հացը վաստակելու համար, բայց հիմա այնպես են խոսում եվրոպական ինտեգրման մասին, կարծես երեկ Բրյուսելից են վերադարձել՝ Եվրախորհրդարանի նիստից։

Իսկ ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ արդյո՞ք նրանք հասկանում են, որ Եվրոպան ոչ թե ֆեյսբուքյան կարգավիճակ է, այլ մրցակցային տնտեսություն, կրթական մակարդակ, աշխատանքային մշակույթ և պատասխանատվություն։ Այնտեղ նույնիսկ խոպանն է ուրիշ սկզբունքներով աշխատում։

Մի խոսքով, երբ հերթական անգամ լսեք «դեպի Եվրոպա» կարգախոսը, հետաքրքրվեք ոչ թե ուղղությամբ, այլ ուղեկիցներով։ Երբեմն ճանապարհի մասին ամեն ինչ հասկանալու համար բավական է նայել, թե ովքեր են առաջին շարքում քայլում։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին