Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը.
«Այսօր ցերեկն իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։
Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։
Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։
Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին` որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա»։
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ցերեկը հանրային գործիչ, գրող Նաիրի Հոխիկյանի վրա հարձակում է եղել Արցախը հանձնած դավաճանների ՔՊ-ական երկու վարձկանների կողմից:
Հարձակվել են տան վրա, հարվածել Նաիրիին ու փորձել են ներխուժել տուն:
Նաիրիի տան վրա տեսախցիկ կա, ու էդ տան տեսախցիկի մալուխը փաստորեն կտրած է եղել:
Նեոբոլշևիկ, երիտթուրքերի պես հարձակվել են, ու վազել են ոստիկանություն, գործ տվել, որ գլխին սարքեն: Հայկական ժամանակն ու սիվիկն էլ արդեն իրանց փայ նեոբոլշևիկությունն արել են, թե Նաիրին է բամփել:
Ցեղասպանության զոհերին ցեղասպանության մեջ մեղադրողի վարք, էլի:
Ոչ մեկդ չվախենաք, մեր զինվորների արյունն անարգածները պուպսիկներ են, բնականաբար, սա կապված է նրա հետ, որ վաղն «Ուժեղ Հայաստան»-ը պիտի Նաիրիենց գյուղ գար:
Վաղը Նաիրիի գրքի շնորհանդեսն է նաև, էնպես որ, համարեք սա գրողի վրա հարձակում»:


