▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խու իզ միստեր Պուտին». հայ ռեժիսորի սկանդալային ֆիլմը

«Յուրաքանչյուր հայ մարդ պետք է ուշադիր նայի այս խիստ կարևոր ֆիլմը: Մեծ հարգանք նրա հեղինակ, մեր հայրենակից Վալերի Բալայանին բառիս բուն իմաստով այս քաջագործության համար: Եթե նոր սերնդի մեջ կան ռուսերեն չհասկացողներ, հարկավոր է օգնել նրանց հասկանալու ֆիլմում ներկայացված փաստերն ու մեկնաբանությունները:
Հեղանիկը հիանալիորեն ներկայացրել է բոլշևիկյան կայսրության կերպարանափոխությունը, կոմունիստների սկսած կեղտոտ խաղը, դիմակահանդեսի միջոցով փտած կայսրության գոյության երկարաձգումը: Հատկապաես հոյակապ ներկայացված է Գորբաչև-Ելցին-Պուտին միասնական թիմի նենգախաղը, իշխանությունը իրար փոխանցելու ծրագրված լինելն ու դրա իրականացման մեխանիզմները...

Հ.Գ. Մի խնդրանք բոլորին: Քննարկմանը մասնակցելուց առաջ ուշադիր դիտել ֆիլմը, իսկ մեկնաբանություները անել առանց նյութից շեղվելու, որպեսզի դրանով նաև օգտակար լինենք նրաց, ովքեր ռուսուրեն հասկանալու խնդիր ունեն...»,-գրում է Արմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Հիշեցնենք, որ համացանցում է հայտնվել ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Վալերի Բալայանի «Ով է պարոն Պուտինը» («Ху из мистер Путин») վավերագրական ֆիլմը, որը  հիմնված է լրագրողական հետաքննությունների վրա, կենտրոնացած է 1990-ականների սկզբի պետերբուրգյան մի ավանտյուրայի վրա, որին մասնակցել է Պուտինը՝ այն ժամանակ դեռ որպես Լենինգրադի քաղաքապետարանի աշխատակից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին