«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարագրում նշված չէ սրճարանի սեփականատեր լինելը։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողով ենք դիմել նաև Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված: Նրա հայտարարագրում որևէ կերպ արտացոլված չէ, որ որևէ սրճարանում բաժնեմաս ունի: Խնդրում ենք վարչական վարույթ իրականացնել և պարզել, թե ինչքանով է իր խոսքերը համապատասխանում իրականությանը և իրականությունն ինչքանով է արտացոլված իր հայտարարագրում»,-ասաց Սուրեն Սահակյանը:
Սուրեն Սահակյանը նշեց, որ Արսեն Ջուլֆալակյանի սրճարանի բաժնեմասը ներկայացված է որպես հասարակական նշանակության շինություն
««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում նշել էր, որ սրճարանի իր մասնաբաժինը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովի հայտարարագրերի ռեեստրում ներկայացված է որպես հասարակական նշանակության շինություն:
Եվ եթե նայում ենք տվյալ ռեեստրում, ապա անշարժ գույքի բաժնում կա կետ, որտեղ նշված է. «Հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը)»:
Կարդացեք նաև՝ Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան


