▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք այնքան բարձր վարկանիշ չունեք, որ մեծամասնություն կազմեք․․․Լրագրողը՝ Ռուբինյանին

Դուք այնքան բարձր վարկանիշ չունեք, որ մեծամասնություն կազմեք․․․Լրագրողը՝ Ռուբինյանին

«Անհանգստություններ ունե՞ք, որ ընդդիմության համախմբումը կարող է վճռորոշ լինել և դուք մեծամասնություն չկազմեք, որովհետև ոչ միայն դուք, այլ ՔՊ-ից շատերն են անընդհատ լայվեր մտնում, բարձրաձայնում, որ՝ ժողովուրդ ջան, հասեք, ուզում են համախմբվել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն այսպիսի հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։

«Մենք մոտենում ենք ընտրություններին, մարդիկ պետք է դիտարկեն քաղաքական ուժերին, իրենց ծրագրերը, թեկնածուներին։ ՔՊ-ն ներկայացնում է իր տեսլականն ապագայի վերաբերյալ, ընդդիմությունը՝ իրենը։ Ես՝ որպես ՔՊ ներկայացուցիչ, պնդում եմ, որ Քոչարյանի և 2 օլիգարխների ընտրությունը և իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, խաղաղության՝ առնվազն մեծագույն ռիսկի տակ լինել։ Ինչու եմ նաև պնդում, որ Գյումրի-2 սցենարը վատ սցենար է․ առնվազն մի վատ բան կա՞ չէ, որ ընտրված քաղաքապետը կաշառակերության մեղադրանքով ձերբակալված է»,- ի պատասխան նշեց Ռուբինյանը։

***

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցի ժամանակ «ԱրմատՄեդիա»-ի լրագրողը դիտարկում արեց․ «Սահմանադրության համաձայն իշխանությունն իրավունքի չունի միջամտել եկեղեցու գործերին»։ «Իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում։ Ի դեպ՝ դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ «ԱրմատՄեդիա»-ն ո՞ւմ է պատկանում, ո՞վ է ֆինանսավորում»,- հետաքրքրվեց Ռուբինյանը՝ կիսատ թողնելով իր պատասխանը։ «Ես ուզում եմ իմանալ՝ ում հետ եմ խոսում։ Օրինակ գիտենք, որ «TV5»-ն ուղղակիորեն կապի մեջ է Քոչարյանի հետ, նորմալ է դա, և երբ որ «TV5»-ն ինձ հարց է տալիս՝ ես գիտեմ, որ այդ հարցն ինձ այդ թվում տալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ես ուզում եմ իմանալ, երբ որ «ԱրմատՄեդիա»-ն է հարցը տալիս, ո՞վ է ինձ հարց տալիս՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, Սերժ Սարգսյանի փեսա՞ն, թե՞ ռուսատանցի օլիգարխի թիմն է տալիս։ Դուք չգիտե՞ք՝ ում համար եք աշխատում, կարողա չար ուժերն են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը»,- շարունակեց ԱԺ փոխնախագահը։

«Ի՞նչ է նշանակում՝ ում է պատկանում, դա ի՞նչ կապ ունի հարցի հետ։ Ես աշխատում եմ լրագրող և հիմա հարց եմ տալիս։ Եթե ձեզ հարց են տալիս, բարի եղեք պատասխանեք»,- հակադարձեց լրագրողը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին