▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան». Գառնիկ Դանիելյան

«Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե Հայաստան։ Մենք ընտրում ենք Հայաստանը», - Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։

«Մենք ընտրում ենք արժանապատիվ խաղաղությունը, մենք ընտրում ենք հայեցի լինելը, մեր հող ու ջրին տեր լինելը», - շեշտեց նա։

***

«Մենք այսօր նորից ապացուցեցինք, որ միակամ ենք, միասին ենք և միասին կարող ենք մեր առջև դրված խնդիրները կատարել: Ուզում եմ նաև մեր շնորհակալության խոսքը հայտնել մեր ազգային փոքրամասնություններին, որոնք որ ներկա են այստեղ` մեր եզդի, ասորի, հույն, ռուս քույր-եղբայրներին և մյուս ազգային փոքրամասնություններին»,- հանրահավաքի բեմից ասաց ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Այսպիսով, նա պատասխանեց իշխանական կողմի այն մեղադրանքներին, թե «շարժումը ռասիստական է», քանի որ դերասանուհի Անաիս Սարդարյանն իր ելույթում, նկատի ունենալով ոչ հայրենատեր ուժերին, հորդորել էր նրանց` հառանալ Հայաստանից, «որ մնանք միայն հայերով»:

***

Գառնիկ Դանիելյանը հանրահավաքի բեմից անդրադարձավ շարժմանը հասցեագրվող տարբեր մեղադրանքներին, մասնավորապես` այն դրսի հետ կապելուն՝ ասելով. «Սա մաքուր հայկական ազգային շարժում է։

Սպասարկում է մեր ազգային ու պետական շարժերը։ Ու գիտեք՝ ինչո՞ւ են բոլորը խառնվել իրար, որովհետև սա միավորել է տարբեր մարդկանց, քաղաքական հոսանքներին մեկ նպատակի շուրջ՝ հայրենիք ունենալու նպատակի շուրջ, պատիվ ունենալու նկատակի շուրջ», - հայտարարեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին