▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն. Շավարշ Քոչարյան

 

1in.am-ը գրում է. «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ԼՂՀ Մարտունու և Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են ԼՂՀ-ին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով կորսված 800 հա տարածքների վերաբերյալ հարցին:

Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին: Նրա դիտարկմամբ՝ ինչքան Թուրքիան շատ է հոխորտում, այնքան ավելի մեծանում է հավանականությունը, որ Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը: «Ես չեմ կարծում, որ մենք պետք է քննադատենք այն պետություններին, որոնք ճանաչում են Ցեղասպանությունը, այլ մենք պետք է աշխատենք, որ այն պետությունները, որոնք դեռ չեն ճանաչել, նրանք էլ ճանաչեն»,- նշեց Շ. Քոչարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին