▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը կորցնո՞ւմ է պատուհանը դեպի Եվրոպա

Հպանցիկ հայացքը բավարար է հասկանալու համար, որ մերձավոր արտասահմանն աննախադեպ չափի քաղաքական ճգնաժամում է:

Տարածաշրջանի երկու կարևոր երկրների՝ Սիրիայի և Իրաքի մեծ մասը հայտնվել է ահաբեկչական կազմակերպության ղեկավարման ներքո, ինչը Երկրորդ աշխարհամարտի տարիներից ի վեր ամենամեծ միգրացիոն ճգնաժամն է առաջացրել Եվրոպայում:

Դրան գումարվում են քաղաքացիական պատերազմները Եմենում և Լիբիայում, ոչ այնքան հեռավոր անցյալում Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումն ու իսլամիստական կազմակերպությունների ուժեղացումը ողջ տարածաշրջանում:

Վերջին ժամանակաշրջանում տագնապալի չափերի է հասել ահաբեկչական վտանգի մակարդակն ամբողջ աշխարհում:

Սա մեր տարածաշրջանն է:

Նման պայմաններում կայունության յուրաքանչյուր կղզի առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում, որոնցից միշտ աչքի էր ընկկնում Թուրքիան:

Այս երկիրն անմիջականորեն սահմանակից է Սիրիային, Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի միակ անդամն է՝ ամենաբազմաքանակ և լավ պատրաստված բանակով ու ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան ընտրված իշխանությամբ: Հենց Թուրքիայի տարածքից ՆԱՏՕ ուժերը գրոհեցին Իսլամական պետությունը և հենց այս երկիրն ընդունեց Սիրիայից փախստականների ամենամեծաթիվ ալիքը (նրանց թիվն այսօր գերազանցում է 2 միլիոնը):

Դրանից ելնելով՝ կայունության և աշխարհիկ ժողովրդավարական համակարգի պահպանումը Թուրքիայում կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանի երկրների փխրուն անվտանգության համար: Այդ թվում նաև՝ Վրաստանի: 

Անկախության նվաճումից ի վեր Վրաստանի իշխանություններն ի դեմս Թուրքիայի ունեցել են կայուն, քաղաքականապես և տնտեսապես հավատարիմ գործընկեր, որի հետ իրականացվել են բազմաթիվ հաջող նախագծեր (չնայած բավական է հիշել միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագիծը):

Այս տարվա հունվար-մայիս ամիսների տվյալներով Թուրքիան 16% ներմուծման և 11% արտահանման չափաբաժնով դարձավ Վրաստանի գլխավոր և խոշորագույն գործընկերն արտաքին առևտրում: 2015թ-ի տվյալներով Թուրքիայից Վրաստան է այցելել 1,39 մլն զբոսաշրջիկ:

Շահավետ տնտեսական հարաբերություններից զատ Թուրքիան Վրաստանի համար կարևորագույն երկիր է անվտանգության տեսանկյունից: Վրաստանի համար վտանգավոր է ցանկացած երկարատև դիմակայություն ու քաոս, որն այսօր սպառնում է Թուրքիային: Անկայուն Թուրքիան ահաբեկչական կազմակերպությունների ձեռքերն ավելի շատ կարձակի:

Վրաստանը վնասներ կկրի այն դեպքում, եթե Թուրքիան շեղվի զարգացման ժողովրդավարական ուղուց:

Վտանգ կա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական ապստամբությունը խեղդելու պատրվակով գրոհ կսկսի իր քաղաքական ախոյանների դեմ, ինչն արդեն բավականին ցայտուն է արտահայտվում. ձերբակալվել են հազարավոր մարդիկ, խոսվում է 2004թ-ին արգելված մահապատժի վերականգնման մասին, Էրդողանն ԱՄՆ-ից պահանջում է իր գլխավոր քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենի էքստրադիցիան: Այդ ամենը զգալիորեն կբարդացնի Թուրքիայի հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ հետ, և շատերն են խոսում  Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման վտանգի մասին, ինչը բացարձակապես չի համապատասխանում Վրաստանի եվրատլանտյան շահերին:

Հնչեց ենթադրություն այն մասին, որ եթե Թուրքիան հեռանա Արևմուտքից, Վրաստանի իշխանությունները հնարավորություն կստանան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և ԵՄ միակ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակն առավելագույնս օգտագործելու և, որպես հետևանք, եվրատլանտյան կառույցների հետ ավելի ակտիվ մերձեցում պահանջելու: Հնարավոր է՝ դրանում որոշակի տրամաբանություն կա, չնայած որ իրականում ի դեմս Թուրքիայի մենք ավելի շատ կկորցնենք, եթե կորցնենք, մեր կարևոր դաշնակցին ալյանսի ներսում և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու անվիճելի կողմնակցին:

Հաշվի ոռնելով այն, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները Վրաստանի համար կենսական կարևորություն ունեն, վրացական իշխանությունների առաջին արձագանքը, որը վկայում էր շփոթվածության մասին, որոշակի տպավորություն գործեց:

Առաջին իսկ ժամերին իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին Թուրքիայի հետ սահմանի հնարավոր փակման մասին: Բարեբախտաբար, սահմանը չփակեցին, սակայն այդ հայտարարությունը շատերի մտահոգությունն առաջացրեց. Սարփիի անցակետում հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայի քաղաքացիների կուտակումներ եղան, ովքեր ցանկանում էին հասցնել վերադառնալ հայրենիք:

Այդ հապճեպ հայտարարությունը վնաս հասցրեց վրացական բիզնեսին. Աջարիայում դատարկվեց հյուրանոցների և խաղատների մեծ մասը: Բիզնեսի այս հատվածի եկամտի մեծ մասն ապահովվում է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հաշվին:

 

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին