▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ կապված՝ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան:

 

 

 

 

 

 

 

Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:

Սակայն ՀՔԾ-ից հրաժարվել են պատասխանել, թե գործով ինչ դատավարական կարգավիճակ ունի Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չեն կարող:

 

 

 

 

 

 

 

 

Վլադիմիր Գասպարյանն էլ կայքի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն առնչվող քրեական գործի մասին կխոսի, երբ տվյալ գործով իրավական կարգավիճակ ունենա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին