
ԱրմԼուրը գրում է, որ կայքի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սևանում դանակի հարվածներից մահացած 20-ամյա Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։ Մինչ դեպքի հանգամանքները պարզելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


