▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջում կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ ու հերթական միլիոնները...»

Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երևանի քաղաքապետարան, որ ասում ենք պատվիրված աշխատանքներում վերահսկողություն չկա, որ ասում ենք երևանցու վճարած հարկերից, տուրքերից գոյացած Երևանի բյուջեի գումարները մսխվում են՝ հենց այնպես չենք ասում, հիմնավորված ենք ասում։
Տեսանյութում մայրաքաղաքի 4 տարբեր փողոցներում օրերս արված փոսալցման աշխատանքներն են։ Մի դեպքում բիտումը արվում է բիտումի բացակայությունն արձանագրելուց հետո, մյուս դեպքում բիտումի փոխարեն կարծես նավթ, կամ վառած յուղ են լցնում, մեկ այլ դեպքում՝ բիտումով թաթախված ավելով գետնին խազեր են անում։ Միայն մեկ դեպքում է, որ բիտումը կիրառվում է ճիշտ եղանակով` փչող գործիքով, որը հավասարապես ծածկում է ամբողջ քանդած (կտրված) մակերեսը։
Հ.Գ. Իսկ քաղաքապետարանի և թաղապետարանի պաշտոնյաները ձևական գալիս ծիկ են անում ու գնում, վերջում էլ կստորագրեն այս անորակ արված փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ ու հերթական միլիոնները...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին