▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Սողոմոնյանի գիրքը Մոսկվայում բեստսելլեր է դարձել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ հուլիսին, Մոսկվայում լույս տեսավ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե. ժամանակակից նախընտրական արշավների դրամատուրգիան» գիրքը։ Երևանյան գրախանութներում այն կարծես ներկայացված չէ (մեկ-երկու կենտրոնական խանութներում, համենայն դեպս, առկա չէր)։ Բայց պարզվում է, որ գիրքը լուրջ հաջողություն է գրանցել մոսկովյան գրական հարթակներում։

Ինչպես երևում է ՌԴ-ում խոշորագույն «Օզոն» ինտերնետ-խանութի և «Բիբլիո-Գլոբուս» պոպուլ յար գրախանութների ցանցի՝ գիրքը ներկայացնող էջերից, Սողոմոնյանի աշխատությունը լայնորեն վաճառվել է և բեստսելլեր է համարվում։ Հիշեցնենք, որ Վիկտոր Սողոմոնյանը, որը քաղաքական գիտությունների դոկտոր է, արդեն մի քանի տարի է, ինչ դասավանդում է Մոսկվայի տարբեր բուհերում, հանդիսանում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր։

Մենք փորձեցինք զրուցել Սողոմոնյանի հետ և ճշտել՝ արդյո՞ք պատրաստվում է թարգմանել իր գիրքը և ներկայացնել այն նաև հայալեզու ընթերցողին։ Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, սակայն տեղեկանալով հարցի մասին (հաղորդագրություն գրեցինք իրեն), ի պատասխան գրեց. «Ինչպես և նախորդ գրքերս, այս մեկն էլ անպայման ներկայացնելու եմ նաև հայերենով։ Կփորձեմ արդեն հաջորդ տարվա աշնանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին