▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ, կեղծ «այո»-ականներ, ինքներդ ձեզ դատապարտեցիք ազգային արտաթորանք կոչվելու «պատվին»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերջ, կեղծ «ԱՅՈ»-ականներ, ինքներդ ձեզ դատապարտեցիք ազգային արտաթորանք կոչուելու «պատուին»։ Ինչքա՞ն մարդ փչացրիք ձեր տէրերի ստոր նկատառումների համար։ Ապաշխարհեք, ողորմելիներ, ապաշխարհեք, որ սատկելիս ստիպուած չլինեք յիշել, որ Ձեր արժանի պատիժն եք կրում։

Քիչ առաջ ինձ փոխանցուեց, որ արդէն կարող ենք վերջին հանրաքուէի վերաբերեալ մեզ տրամադրուած գիտական տուեալներն օգտագործել, այնպէս ինչպէս ցանկանում ենք, սակայն այսօր միայն մի քանի տուեալ կներկայացնեմ այդ ցնցող ուսումնասիրութիւնից, իսկ հիմնականը ինչպէս խոստացել էինք կմատուցենք դեկտեմբերի 30-ին ժամը 16։30 Ազատութեան հրապարակում կայանալիք հանդիպման ընթացքում։ 

Հայաստանի տասը մարզերից եւ Երեւանի 7 վարչական տարածքներից որեէ մէկում (գոնէ մէկում) «այո»-ի կողմնակիցները «ոչ»-ի նկատմամբ առաւելութիւն չեն ունեցել։ 

«Ոչ»-ի ամենաբարձր տոկոսը Լոռու մարզում է՝ 78.87%, յաջորդը Շիրակի մարզն է՝ 77.78%, ապա գալիս են Արմաւիրի մարզը՝ 74.34% եւ Երեւանը՝ 70.41%։

Ամենացածր տոկոսը «Ոչ»-ի կողմնակիցները ստացել են Սիւնիքի մարզում՝ 50.68% (ԱՅՈ՝ միայն 49.32%) եւ Գեղարքունիքի մարզում՝ 53.33%։ 

Պաշտօնապէս տեղեկացուած ենք, որ այս հարցումների տուեալների վերաբերեալ վերապահում ունեցողները կարող են անձամբ մասնակցել կրկնական հարցումներին։

Կրկնում եմ՝ ՍԱ ԳԻՏՈՒԹԻՒՆ Է ԵՒ ԱՅՍ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՒՄ ՍԽԱԼԻ ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆ ՏՈԿՈՍԸ 3-ն է։ 

Մնացեալ մանրամասները՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին, Ազատության հրապարակում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին