▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վա՜յ, Ալիև, վա՜յ...

Համայն հայության սրբազան ուխտատեղին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ էլ գտնվում է հայոց գրերի գյուտի հեղինակի գերեզմանը, այցելուների պակաս չունի:

Ամեն րոպե կարող ես տեսնել այստեղ շտապող մարդկանց, որոնց ողջունում ու հաջողություն է մաղթում, Հայաստանի մասին լավ լուր ստանալու ակնկալիքով հարց ու փորձ է անում Արամ պապը(անունը փոխված է), ով չնայած այս ծեր հասակին՝ դժգոհ ստացած 30,000 դրամ թոշակից, գումար է հավաքում.

-Պապի ջան, քանի՞ տարեկան եք,-հարցրի ես:

-84 տարեկան եմ, բալա ջան, շատ ա չէ՞:

-Չէ, պապի ջան, քիչ է, դեռ երկար տարիներ ունեք ապրելու: Ինձանից լավ լուր էիք ցանկանում լսել, դուք ինձ լավ լուր ասեք, պապի ջան, գյուղում լավ, դրական լուրերն ավելի շատ կլինեն:

-Է՛հ, բալա ջան, ո՞րն ասեմ...ամեն ինչ վատ ա...այս տարիքիս կանգնել եմ փողոցում, որ մի քանի կոպեկ փող տան:

-Ինչո՞ւ, թոշակ չե՞ք ստանում:

-Ստանում եմ, 30,000...

 -Թոռներ ունեք չէ՞:

-Հա, որդիներ ունեմ, թոռներ...Բայց դե, քեզ մատաղ, սաղ սուտ ա, ինչ ասեմ...Էն Ալիևն էլ մի կողմից: Վա~յ, Ալիև, գիտե՞ս դա ինչ անում, վա~յ: Արցախի հարցն են ուզում լուծել, այդպես ո՞նց կլինի: Դա հայկական հող է, մերն է, այդ անանսուններինը չէ: Դա որ չլինի...

-Փաստորեն՝ ամեն ինչի մեղավորը Ալիևն է...

-Բա հո ես ու դու չենք: Է՛հ, բալա ջան, չգիտեմ, հուսանք խաղաղություն կլինի,-դրական այս ցանկությամբ էլ մեր զրույցն ընդհատեց պապը՝ շտապելով ինձ գոնե  թութ հյուրասիրել:

-Քաղի ու կեր բալա ջան, այդպես ավելի համեղ է,-հորդորեց պապը:

-Այդպես էլ արեցի, պապը ճիշտ էր...

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին