▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Բաբայանը քաղաքականություն է մտնում Սերժ Սարգսյանի՝ «Քեզ համար, Հայաստա´ն» կարգախոսով

Այսօր կայացավ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադիր համագումարը: Բաբայանի խոսքով՝ իրենք պատրաստվելու են աջակցել հանրապետության նախագահի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին:

«Մեր նորաստեղծ կուսակցությունը լինելու է պետականամետ. չի լինելու ընդդիմադիր կուսակցություն:  Մենք ռեալ պատրաստվելու ենք աջակցել հանրապետության նախագահի և կառավարության իրականացրած բարեփոխումներին: Ինքներս փորձելու ենք 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել մեր բարեփոխումների ծրագրով եւ փորձել մասնակիցը դառնալ այն բարեփոխումներին, որոնք այսօր սկսված են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պրն. Բաբայանը:

Բաբայանի պնդմամբ՝ կուսակցությունն առաջնահերթ աշխատելու է երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ. «Մեր գլխավոր խնդիրն է` բարելավել երկրի քաղաքացիների կյանքը, որպեսզի ապագան քաղաքացիները տեսնեն ավելի վստահ»:

Հավելենք, որ Վահան Բաբայանի կարգախոսն է՝ «Քեզ համար, Հայաստա´ն», որը Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն է եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին