▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսֆերային ամենաթարմ ասեկոսեները

Ամառային տրանսֆերային պատուհանը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:  Ներկայացնում ենք ամենաուշագրավ ասեկոսեները տրանսֆերային շուկայից:

Դեյլի Սթար պարբերականը հայտնում է, որ Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստ Ժոան Միրանդային, որի համար առաջարկում է 20 միլիոն ֆունտ:

Ալվարո Մորատային գնելուց հետո Յուվենտուսի մյուս տրանսֆերային նպատակներն են դարձել Լուկակուն և Յովետիչը:

Կատալոնական Բարսելոնան և Մյունխենի Բավարիան շարունակում են պայքարը Խուան Կուադրադոյի համար: Ֆիորենտինայի աստղը գնահատվում է 40 միլիոն եվրո, որն էլ կփորձեն վճարել Պեպ Գվարդիոլան և Լուիս Էնրիկեն:

Միլանը պատրաստվում է Լուիշ Նանիին ձեռք բերել օգոստոսի վերջին: Իտալացիները այս պահին պետք է Յունայթեդին վճարեն 14 միլիոն եվրո, սակայն վստահ են, որ մեկ ամիս անց այդ գինն ավելի քիչ կլինի:

Մանչեսթեր Յունայթեդն ու Բենֆիկան համաձայնության են հասել: Բեբեն տեղափոխվում է Լիսաբոն:

Սուոնսիի պաշտպան Բեն Դևիսը  հայտնվել է Լիվերպուլի և Տոտենհեմի ուշադրության կենտրոնում: Կաչաղակները պատրաստ են վճարել 10 միլիոն ֆունտ:

Լիվերպուլը 14 միլիոն ֆունտ ստեռլինգի  դիմաց կվաճառի Ֆաբիո Բորինիին Սանդերլենդին: Կողմերն արդեն համաձայնության են հասել:

Որպես Ալվարո Մորատային փոխարինող՝ Մադրիդի Ռեալը պատրաստվում է ձեռք բերել Մանչեսթեր Սիթիի հարձակվող Ալվարո Նեգրեդոյին: Վերջինս դեմ չէ Իսպանիա վերադառնալուն:

Ավստրալացի Թիմ Կեհիլը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերի ուշադրության կենտրոնում: Ավստրալիայի հավաքականի առաջատարով հետաքրքրվում են Սանդերլենդն ու ՔՊՌ-ն:

Footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին