▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվում. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նվաստացուցիչ է  համարել Պուտինը Թուրքիայի դիմումը ՆԱՏՕ-ին, երբ երկիրը խնդրել էր պաշտպանել իրեն ռուսական Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպից հետո։ Այդ մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում, որը հրապարակել է Կրեմլի կայքը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն։

«Թուրքիայի ղեկավարությունը Ռուսաստանի հանդեպ իրականացրած ռազմական հանցագործության համար բացատրվելու փորձերի փոխարեն, նետվեց ՆԱՏՕ-ի շտաբ- գրասենյակ՝ պաշտպանություն փնտրելո:  Դա շատ տարօրինակ է թվում, և, իմ կարծիքով, Թուրքիայի համար նվաստացուցիչ»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում խնդիրները կապված չեն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հետ։ «Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվում: Եթե Թուրքիան աշխարհում ինչ-որ տեղ, մոտակա պետություններում ինչ-որ շահեր ունի, դա ինչ է նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի և ապահովի՞ այդ բոլոր շահերը,»,- ընդգծել է Պուտինը:

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ «մասշտաբային բախումների նման միջադեպերը չեն հանգեցնի»։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին